ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ<br /> ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ<br />


ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՒՄ Է ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

  • 18-01-2007 22:10:00   |   |  Տնտեսութիւն
ՆՅՈՒ ԴԵԼԻ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 18-ին հայ-հնդկական միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Նյու Դելի ժամանած ՀՀ պատուիրակութիւնը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմէն Բայբուրդեանի գլխաւորութեամբ, հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Ե.Ահամեդի հետ: Կողմերը փաստել են երկու երկրների միջեւ հաստատուած յարաբերութիւնների բարձր մակարդակը, դրանց համընդգրկուն բնոյթը, փոխադարձ վստահութիւնը եւ ձգտումը դրանք զարգացնելու: Ա.Բայբուրդեանը յայտնել է ՀՀ կառավարութեան պատրաստակամութիւնը գործնական ծրագրերով խորացնելու համագործակցութիւնը բազմաթիւ ուղղութիւններով` մասնաւորապէս քաղաքական, առեւտրի, տնտեսութեան, կրթութեան, մշակոյթի, տեղեկատուական տեխնոլոգիաների եւ գիւղատնտեսութեան ոլորտներում: Փոխնախարարը նշել է միջազգային կազմակերպություններում երկու երկրների արդիւնաւէտ փոխգործակցությունը: ՀՀ փոխարտգործնախարարն անդրադարձել է նաեւ Հայաստանում գիւղական զարգացման ծրագրերում հնդկական կողմի ներգրավվածության, Երեւանում տեղեկատուական տեխնոլոգիաների հնդկական կենտրոնի հիմնադրման, Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների 15-ամեակի առնչութեամբ կազմակերպուելիք միջոցառումների հարցերին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, Ե.Ահամեդն իր հերթին յայտնել է Հնդկաստանի կառավարութեան փոխադարձ ձգտումը ամրապնդելու եւ ընդլայնելու կապերը Հայաստանի հետ:
  -   Տնտեսութիւն