ԵՐԵՔ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԱՄՌԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵն ՋՈՆ ՍՄԻԹԻ<br /> ՀԻՄնԱԴՐԱՄԻ ՀԻՆԳՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ<br />


ԵՐԵՔ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԱՄՌԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵն ՋՈՆ ՍՄԻԹԻ
ՀԻՄնԱԴՐԱՄԻ ՀԻՆԳՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

  • 17-01-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի Ջոն Սմիթի անվան հիմնադրամի նախաձեռնած հինգշաբաթյա դասընթացների հայաստանյան մասնակիցների ընտրության նպատակով այցով Երեւանում է գտնվում հիմնադրամի փոխնախագահ Քեննեթ Մունրոն: Քաղաքական, տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ հասարակական ոլորտներում ներգրավված 25-35 տարեկան 57 դիմորդներից մրցույթով կընտրվեն 3-ը, որոնք ամռանը կմեկնեն Անգլիա: Ինչպես հունվարի 17-ի ասուլիսում հայտնեց Ք.Մունրոն, հիմնադրամի կողմից կազմակերպվող դասընթացների նպատակն է տարբեր երկրների երիտասարդներին ծանոթացնել Անգլիայի ժողովրդավարության համակարգին: Նշվեց, որ դասընթացների մասնակիցները միաժամանակ հնարավորություն են ունենում աշխատել երկրի մասնավոր եւ պետական կառույցներում: Ք.Մունրոն հայտնեց, որ ԱՊՀ երկրներից մինչ օրս ծրագրին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի երիտասարդները: Նա նշեց, որ դասընթացներին մասնակցած հայ երիտասարդները միշտ էլ աչքի են ընկել իրենց բարձր գիտելիքներով: Մեծ Բրիտանիայի Աշխատավորական կուսակցության նախկին առաջնորդ Ջոն Սմիթի անվան հիմնադրամը ստեղծվել է 1995թ.-ին` նրա կնոջ կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play