«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» 2006 Թ.-ԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 1 ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼԻ<br /> ՈՒՂԵՎՈՐ<br />


«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» 2006 Թ.-ԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 1 ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼԻ
ՈՒՂԵՎՈՐ

  • 16-01-2007 17:14:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2006թ.-ին սպասարկել է 1 մլն 125,7 հազար ուղեւորների, կամ նախորդ տարվա համեմատ 143 հազարով ավելի: Ընդ որում, անցած տարում «Զվարթնոցից» մեկնել է 562,8 հազար, ժամանել` 562,9 հազար ուղեւոր` 2005թ.-ի, համապատասխանաբար, 564 հազար եւ 547,4 հազար ուղեւորի դիմաց: Ըստ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալների, բեռնափոխադրումների ծավալը կազմել է 9282 հազար տոննա, ինչը 2005թ.-ի համեմատ աճել է 163 տոննայով: 2006թ.-ին «Զվարթնոցում» իրականացվել է 6746 թռիչք-վայրէջք, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 151-ով: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում անցած տարի սպասարկվել է 46,4 հազար ուղեւոր, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 300 ուղեւորով: Իսկ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 128 տոննայով եւ կազմել 18 տոննա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play