«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» 2006 Թ.-ԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 1 ՄԻԼԻՈՆԻՑ ԱՒԵԼԻ<br /> ՈՒՂԵՎՈՐ<br />


«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» 2006 Թ.-ԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 1 ՄԻԼԻՈՆԻՑ ԱՒԵԼԻ
ՈՒՂԵՎՈՐ

  • 16-01-2007 17:14:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2006թ.-ին սպասարկել է 1 մլն 125,7 հազար ուղեւորների, կամ նախորդ տարուայ համեմատ 143 հազարով աւելի: Ընդ որում, անցած տարում «Զվարթնոցից» մեկնել է 562,8 հազար, ժամանել` 562,9 հազար ուղեւոր` 2005թ.-ի, համապատասխանաբար, 564 հազար եւ 547,4 հազար ուղեւորի դիմաց: Ըստ ՀՀ Քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան տուեալների, բեռնափոխադրումների ծաւալը կազմել է 9282 հազար տոննա, ինչը 2005թ.-ի համեմատ աճել է 163 տոննայով: 2006թ.-ին «Զվարթնոցում» իրականացուել է 6746 թռիչք-վայրէջք, ինչը նախորդ տարուայ համեմատ նուազել է 151-ով: Գիւմրիի «Շիրակ» օդանավակայանում անցած տարի սպասարկվել է 46,4 հազար ուղեւոր, ինչը նախորդ տարուայ համեմատ աւելի է 300 ուղեւորով: Իսկ բեռնափոխադրումների ծաւալը նուազել է 128 տոննայով եւ կազմել 18 տոննա:
  -   Տնտեսութիւն