2006 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ<br /> ԾԱՎԱԼԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ 18,6%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2006 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ
ԾԱՎԱԼԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ 18,6%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 09-01-2007 15:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18,6%-ով աճել է եւ կազմել 8760,5 հազար տոննա: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, ավտոտրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը աճել է 32,9%-ով եւ կազմել 5268,7 հազար տոննա: Երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումները աճել են 2,5%-ով եւ կազմել 2443,5 հազար տոննա: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը աճել է 1,2%-ով եւ կազմել 8,3 հազար տոննա: Խողովակաշարային տրանսպորտով նշված ամիսներին Հայաստան ներկրված բնական գազի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,7%-ով աճել է եւ կազմել 1040 հազար տոննա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play