2006 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ<br /> ԾԱՒԱԼԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ 18,6%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2006 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ
ԾԱՒԱԼԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ 18,6%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 09-01-2007 15:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի յունուար-նոյեմբերին հանրապետութիւնում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումների ծաւալը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 18,6%-ով աճել է եւ կազմել 8760,5 հազար տոննա: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրութեան ծառայութեան տուեալների, աւտոտրանսպորտով բեռնափոխադրումների ծաւալը աճել է 32,9%-ով եւ կազմել 5268,7 հազար տոննա: Երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումները աճել են 2,5%-ով եւ կազմել 2443,5 հազար տոննա: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծաւալը աճել է 1,2%-ով եւ կազմել 8,3 հազար տոննա: Խողովակաշարային տրանսպորտով նշուած ամիսներին Հայաստան ներկրուած բնական գազի ծաւալը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 0,7%-ով աճել է եւ կազմել 1040 հազար տոննա:
  -   Տնտեսութիւն