ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ 17 ՍՄ-ՈՎ<br /> ԲԱՐՁՐԱՑԵԼ Է<br />


ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ 17 ՍՄ-ՈՎ
ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

  • 27-12-2006 19:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեեւ 2006թ.-ը երաշտ տարի էր, այնուամենայնիվ Սեւանա լճի մակարդակը անցյալ տարվա համեմատ 17 սմ-ով բարձրացել է: Այս մասին դեկտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ ըստ համալիր ծրագրի, Սեւանի լճի մակարդակի բարձրացումը նախատեսված է մինչեւ 1903 մ-ը: Ըստ Վ.Այվազյանի, կարեւորագույն խնդիրներից է լճի առափնյա տարածքների մաքրման աշխատանքները. 2005թ.-ին մաքրվել է 92 հա, իսկ այս տարի` 123 հա տարածք: Վ.Այվազյանը նշեց նաեւ, որ տարեցտարի աճում են բնօգտագործման վճարների ցուցանիշները: Այսպես, եթե 2003թ.-ին դրանք կազմել են 1 մլրդ 112 մլն (մոտ 44 մլն ԱՄՆ դոլար), ապա 2005թ.-ին` 2 մլրդ 112 մլն դրամ: Բնօգտագործման վճարների ցուցանիշի աճում, ըստ Վ.Այվազյանի, կարեւորագույն դեր է խաղում ընդերքի շահագործման ոլորտը: Ներկայումս Հայաստանում ներկայումս գործում են ընդերք շահագործող 300 կազմակերպություններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play