ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՍՏԱՆՁՆԻ ԻՐ<br /> ԱՌԱՋԱՏԱՐ ԴԵՐԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ,- ՀԱՄՈԶՎԱԾ Է ԱՌԵՎՏՐԻ ԵՎ<br /> ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ <br />


ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՍՏԱՆՁՆԻ ԻՐ
ԱՌԱՋԱՏԱՐ ԴԵՐԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ,- ՀԱՄՈԶՎԱԾ Է ԱՌԵՎՏՐԻ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 26-12-2006 17:06:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի կանխատեսմամբ, 2006թ.-ի արդյունքներով Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը, առանց ադամանդի, 2005թ.-ի համեմատ 5%-ով կաճի: Նախարարության կողմից 2006թ.-ի 11 ամիսների ընթացքում մոնիտորինգի ենթարկված 200-ից ավելի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների համաձայն, արդյունաբերական արտադրանքի ծավալը, առանց ադամանդագործության, կազմել է 243,6 մլրդ դրամ (մոտ 580 մլն ԱՄՆ դոլար), կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4,4%-ով ավելի: Իրացվել է 261,1 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք` նախորդ տարվա 247,9 մլրդ դրամի դիմաց (աճի տեմպը կազմել է 5,3%), արտահանվել է 163,4 մլրդ դրամի արտադրանք, նախորդ տարվա` 151,1 մլրդ դրամի դիմաց (աճի տեմպը` 108,1%): Կ.Ճշմարիտյանի գնահատմամբ, 2006թ.-ի ընթացքում արդյունաբերության ոլորտում կատարված ներդրումները եւ վերազինման գործընթացները լավ նախադրյալներ են ստեղծել այն բանի համար, որ առաջիկա տարիներին արդյունաբերությունը վերաստանձնի իր առաջատար դերը ՀՀ տնտեսությունում` ներկայումս առաջատար հանդիսացող շինարարության եւ ծառայությունների ոլորտների կողքին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play