ՀԲ-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ՀՀ-Ի ՔԱՂԱՔԱՅԻՆ<br /> 45 ԴՊՐՈՑՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ<br />


ՀԲ-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ՀՀ-Ի ՔԱՂԱՔԱՅԻՆ
45 ԴՊՐՈՑՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

  • 12-12-2006 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի Քաղաքային ջեռուցման վարկային ծրագրի շրջանակներում վերջին մեկ տարում վերականգնվել են հանրապետության քաղաքային 45 դպրոցների ջերմամատակարարման համակարգերը: Ինչպես դեկտեմբերի 12-ին լրագրողներին հայտնեց ծրագիրն իրականացնող Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 47 քաղաքների 100 դպրոցների ջերմամատակարարման համակարգերը: Ծրագրի ընդհանուր արժեքը 6,2 մլն ԱՄՆ դոլար է, որից 5 մլն դոլարը` ՀԲ-ի վարկն է, մնացածը ՀՀ կառավարության համաֆինանսավորումը: Ըստ Թ.Բաբայանի, 2005թ.-ի տվյալներով հանրապետության քաղաքների, բացի Երեւանից, 202 դպրոցներ, որտեղ սովորում են մոտ 87 հազար աշակերտներ, ջեռուցման խնդիր ունեն: Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ մեկ դպրոցի ջերմամատակարարման վերականգման համար ծախսվում է մոտ 19 մլն դրամ (մոտ 50 հազար ԱՄՆ դոլար):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play