ԱՎԱՐՏՎԵՑ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ<br />


ԱՎԱՐՏՎԵՑ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

  • 12-12-2006 15:38:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԾԱՂԿԱՁՈՐ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին Ծաղկաձորում կայացավ Ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որ կազմակերպել էր Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը Ռուսաստանի կրթության դաշնապետական գործակալության հետ համատեղ «Ռուսաց լեզու (2006-2010թթ.)» դաշնապետական նպատակային ծրագրի շրջանակում: Նրա իրականացումը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության պետբյուջեից: Միջոցառմանը մասնակցում էին մոտ 200 ուսանողներ Հայաստանի 23 բուհերից, ներառյալ հանրապետությունում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերը: Համանման մրցույթներ են անցկացվում Ղրղզստանի եւ Տաջիկստանի Սլավոնական համալսարաններում, ինչպես նաեւ ԱՊՀ այլ երկրներում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հաղորդել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունից, հանրապետական օլիմպիադայի ինը հաղթողներին հանձնվել են Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի դիպլոմներ եւ մեդալներ, ինչպես նաեւ հուշանվերներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play