ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՎՐԱ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՎ<br /> ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՐՑԱՔՆՆՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՉԻ<br /> ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱՆԴԻՏԻԶՄԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ<br />


ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՎՐԱ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՎ
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՐՑԱՔՆՆՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՉԻ
ԸՆԴՈՒՆՈՒՄ ԲԱՆԴԻՏԻԶՄԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

  • 11-12-2006 17:47:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա հունվարին Երեւանի երկու փոխանակման կետերի վրա ավազակային հարձակման գործով դեկտեմբերի 11-ի դատական նիստում ցուցմունքներ տվեց ամբաստանյալ Սերգեյ Մովսիսյանը: Նա ընդունեց, որ առաջին փոխանակման կետի վրա հարձակման ժամանակ տեսնելով, որ խմբի անդամ Անդրոնիկ Թորոսյանի եւ փոխանակման կետի աշխատակից Արթուր Մկրտչյանի միջեւ վեճ է բռնկվել, ինքը դանակով հարվածել է վերջինիս: Միաժամանակ նա հերքեց իր նախաքննական ցուցմունքն այն մասին, որ Ա.Մկրտչյանին մի քանի անգամ է հարվածել, եւ որ հարվածի պահին տուժողը պառկած վիճակում է եղել: Ս.Մովսիսյանը, ինչպես նախորդ նիստում հարցաքննված ամբաստանյալ Ա.Թորոսյանը, հերքեց բանդիտիզմի մեղադրանքը: Ըստ նրա, հանցագործությունը նախապես ծրագրավորված չի եղել: Դեկտեմբերի 12-ի նիստում ցուցմունքներ կտա հաջորդ ամբաստանյալը` Կարեն Դավթյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play