ՀՕՖ-Ի ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ<br /> ԱՊԱՍՏԱՆԱԾ ՇՈՒՐՋ 1400 ԵՐԵԽԱՆԵՐԻ 64%-Ը ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԸՆՏԱՆԻՔ <br />


ՀՕՖ-Ի ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԱՊԱՍՏԱՆԱԾ ՇՈՒՐՋ 1400 ԵՐԵԽԱՆԵՐԻ 64%-Ը ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԸՆՏԱՆԻՔ

  • 08-12-2006 21:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 8-ին Հայ օգնության ֆոնդի Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոն են այցելել ՀՀ Առաջին տիկին Բելլա Քոչարյանը, ՀՀ վարչապետի տիկին Սուսաննա Մարգարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը եւ տեղում ծանոթացել Կենտրոնի գործունեությանը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՕՖ-ի Լրատվական կենտրոնից: Կենտրոնն առաջին 9-ը երեխաներին ընդունել է 2000թ.-ի փետրվարի 9-ին: Այդ ժամանակից ի վեր այստեղ ժամանակավոր ապաստան են գտել կյանքի դժվար իրավիճակներում հայտնված շուրջ 1400 երեխաներ: Ներկայումս Կենտրոնում գործում են Կարճաժամկետ ապաստանման ու ճգնաժամի միջամտության, Խնամատար ընտանիքի, Արտակենտրոնային աշխատանքների, «Թեժ գիծ» երեխայի պաշտպանության շուրջօրյա հեռախոսակապի (24-15-80), Ցանցային աշխատանքի, Ոստիկանությունում հաշվառված անչափահասների հետ աշխատանքի ծառայությունները: Կենտրոնի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում երեխաների մեծ մասը` 64%-ը, վերադարձել է ընտանիք: Այն դեպքերում, երբ օբյեկտիվ պատճառներով դա հնարավոր չի եղել իրականացնել, երեխաները (36%) տեղավորվել են խնամքի ու կրթական հաստատություններում: Որպես նորամուծություն, 17 երեխաներ արդեն իսկ տեղավորվել են խնամատար ընտանիքներում` այդպիսով Հայաստանում սկիզբ դնելով ընտանեկան այլընտրանքային խնամքի մշակույթի ձdyավորմանը: Խնամատարության ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play