ՀԱԿԱՌԱԿ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՊՆԴՄԱՆ, ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ<br /> ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՉԻ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ<br />


ՀԱԿԱՌԱԿ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՊՆԴՄԱՆ, ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՉԻ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

  • 07-12-2006 17:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին մեղսագրվող արարքը` պարտադիր զինվորական ծառայությունից կեղծիքի կամ խաբեության ճանապարհով խուսափելը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ դադարել է քրեորեն հետապնդելի արարք լինել: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկան դեկտեմբերի 7-ի ասուլիսում փաստաբաններ Հայկ Ալումյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրանց, մինչ մեղադրանք առաջադրելը ՀՀ Գլխավոր դատախազությունը պարտավոր էր Ա.Բաբաջանյանին տեղյակ պահել սույն օրենքի մասին եւ միջոցներ ձեռնարկել նրա նկատմամբ օրենքի կիրառումը ապահովելու հարցում: Բացի այդ, պատշպանների պնդմամբ, հետագայում նույնը պարտավոր էին անել նաեւ գործը քննած Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի եւ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանները: Այդպիսով, ըստ պաշտպանական կողմի հայտարարության, «նոյեմբերի 30-ից Ա.Բաբաջանյանի նկատմամբ ՀՀ իշխանությունները իրականացնում են ապօրինի քրեական հետապնդում»: Նշենք, որ Ա.Բաբաջանյանը իր նկատմամբ վերոհիշյալ օրենքը կիրառելու խնդրանքով Երեւանի Շենգավիթ համայնքի զինվորական կոմիսարին է դիմել հոկտեմբերի 16-ին, երբ քրեական գործն արդեն գտնվում էր ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի վարույթում: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տրված պարզաբանման, նշված օրենքը սահմանում է, որ զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած քաղաքացին կարող է դիմել համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին եւ օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո մեկամսյա ժամկետում ստանալ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը: Իսկ Ա.Բաբաջանյանը երբեւէ` ո'չ մինչեւ մեղադրանքի առաջադրումը, ո'չ էլ դրանից հետո, իր նկատմամբ նշված օրենքի կիրառման հարցով չի դիմել: Ուստի դատախազությունը չէր էլ կարող խտրական վերաբերմունք ցուցաբերել Ա.Բաբաջանյանի նկատմամբ: Ըստ Գլխավոր դատախազության, Ա.Բաբաջանյանը օրենքով ընձեռած այս իրավունքի մասին հիշել է միայն Վերաքննիչ դատարանում: Իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանում է քրեական գործի վարույթը եւ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, ինչպես նաեւ քրեական գործի կարճման հիմքերը, որոնց թվում փաստաբանների մատնանշած հիմքը նշված չէ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play