ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱԳ-Ի ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ<br /> ԿԿԱԶՄԻ ՄՈՏ 40 ՀԱԶԱՐ ՄԻԱՎՈՐ<br />


ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱԳ-Ի ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ
ԿԿԱԶՄԻ ՄՈՏ 40 ՀԱԶԱՐ ՄԻԱՎՈՐ

  • 06-12-2006 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային գրադարանի (ՀԱԳ) ֆոնդերի համալրման համար 2006թ.-ին պետբյուջեից հատկացվել է 28 մլն 62 հազար դրամ (մոտ 66 հազ. ԱՄՆ դոլար), ինչը 6,2%-ով ավելի է 2005թ.-ի ֆինանսավորումից: Ինչպես դեկտեմբերի 6-ի ասուլիսում հայտնեց ՀԱԳ-ի տնօրեն Դավիթ Սարգսյանը, այս տարվա ընթացքում գրադարանի ստացած նոր գրականության թիվը կկազմի մոտ 40 հազար միավոր: Ըստ Դ.Սարգսյանի, «Պարտադիր օրինակի եւ վավերագրերի մասին» օրենքի ընդունումից հետո հունվար-նոյեմբեր ամիսներին միայն հայաստանյան հրատարակչությունների կողմից գրադարանին փոխանցվել են ավելի քան 1625 միավոր նոր անուն գրքեր: Նշվեց, որ նույն ժամանակահատվածում ՀԱԳ-ը 1207 գրքեր է ստացել արտասահմանից, իսկ նվիրատվությունների թիվը կազմել է 6311 միավոր: Նվիրատվությունները հիմնականում ստացվել են ԱՄՆ-ից, Անգլիայից, Իտալիայից, Հունգարիայից, Եգիպտոսից եւ Իրանից: Օրերս գրադարանին է փոխանցվել գերմանաբնակ լրագրող Համո Պետրոսյանի նվիրատվությունը` «Die Grossen» 12 հատորանոց հանրագիտարանը: Ինչպես նշեց ՀԱԳ-ի տնօրենը, այն Հայաստան է բերել նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Գերմանիա կատարած այցից հետո: Ըստ Դ.Սարգսյանի, գրադարանի նպատակն է ձեռք բերել տարբեր երկրներում հայերենով լույս տեսնող գրքեր, մասնավորապես հին հրատարակության: Նշվեց, որ 2000-2006թթ.-ին արտերկրում ՀԱԳ-ը այդպիսի 82 անուն գիրք է գնել: Դրանց մեջ կան եւ բնօրինակներ, եւ լուսապատճենային տարբերակներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play