ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ<br /> 289 ՕԲՅԵԿՏՆԵՐ ԿԶԳՈՒՇԱՑՎԵՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ<br />


ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ
289 ՕԲՅԵԿՏՆԵՐ ԿԶԳՈՒՇԱՑՎԵՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  • 04-12-2006 16:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առեւտրի եւ սպասարկումների ոլորտում Երեւանի քաղաքապետարանի կողմից հաշվառվել են 6700 առեւտրի օբյեկտներ: Այս մասին դեկտեմբերի 4-ի ասուլիսում հայտնեց քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը: Նա հայտնեց նաեւ, որ ուսումնասիրվել են բոլոր օբյեկտների իրավական փաստաթղթերը: Ներկայումս քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ Բնապահպանության վարչությունների, թաղապետարանների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը քննարկում է հաշվառված բոլոր օբյեկտների քաղաքաշինական նորմերին համապատասխանության հարցը: Ըստ այդմ, 386 կրպակներից եւ տաղավարներից 152-ն ապամոնտաժվել են, 234-ը պետք է արդիականացվեն Ճարտարապետության վարչությունում հասատատված նախագծերով: Նշվեց, որ արդիականացման ծախսերը պետք է հոգան սեփականատերերը: Կ.Գեւորգյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում քննության առնել նաեւ Մաշտոցի, Աբովյան, Հերացու, Բագրատունյաց, Նժդեհի, Մանթաշյան, Լենինգրադյան, Իսակովի, Տ.Պետրոսյան եւ մի շարք այլ փողոցներում առեւտրի օբյեկտների կանոնակարգման հարցը: Այդ փողոցներում տեղադրված 700 տաղավարներից եւ կրպակներից նախատեսվում է ապամոնտաժել 300-ը: Բացի այդ, 289 օբյեկտներ առաջիկայում կզգուշացվեն երկու ամսում գործունեությունը դադարեցնելու կամ նույն տեղում այլ բնույթի գործունեություն ծավալելու վերաբերյալ: Ըստ Կ.Գեւորգյանի, դրանք հիմնականում բազմաբնակարան շենքների առաջին հարկերում կամ նկուղներում տեղակայված գիշերային ակումբներ են, հացի եւ հացաբուլկեղենի արտադրամասեր, բաղնիքներ, քիմմաքրման կետեր, որոնք խանգարում են բնակիչների հանգիստը եւ որոնց վերաբերյալ քաղաքապետարանը բողոքներ է ստացել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play