ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՍՊԱՆՈՒԹՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԴ-Ի<br /> ԻՐԱՎԱՊԱՀՆՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԱՅԼ ԵՐԱՆԳ,- ԱՍՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ<br /> ՓԱՍՏԱԲԱՆԸ<br />


ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՍՊԱՆՈՒԹՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԴ-Ի
ԻՐԱՎԱՊԱՀՆՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԱՅԼ ԵՐԱՆԳ,- ԱՍՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆԸ

  • 01-12-2006 16:53:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռուսաստանի իրավապահ մարմինները հայերի դեմ ազգամիջյան հողի վրա կատարվող սպանությունները փորձում են ներկայացնել այլ երանգներով, սակայն ակնհայտ է, որ դրանք ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություններ են»: Այս մասին դեկտեմբերի 1-ի ասուլիսում հայտնեց ռուսաստանյան «Լեքս» փաստաբանների միության նախագահ, նոյեմբերի 11-ին Մոսկվայում սպանված 15-ամյա Նարեկ Քոչարյանի ընտանիքի շահերը ներկայացնող Սիմոն Ծատուրյանը: Նա միաժամանակ նշեց, որ հիմքեր չկան ենթադրելու, որ այդ սպանություններն ուղղված են հատուկ հայերի դեմ: Ս.Ծատուրյանի խոսքերով, այս տարի Մոսկվայում Վիգեն Աբրահամյանցի, Արթուր Սարդարյանի եւ Ն.Քոչարյանի դաժան սպանություններին նույնպես իրավապահները փորձել են տալ կենցաղային բնույթ, այդ իսկ պատճառով էլ քննությունը ճիշտ ուղղությամբ չի ընթացել: Փաստաբանը համոզված է, որ եթե նմանատիպ գործերը ժամանակին բացահայտվեին, ապա հնարավոր կլիներ կանխել այլ հանցագործություններ, օրինակ Չերքիզովյան շուկայում պայթունը: Ս.Ծատուրյանը նշեց նաեւ, որ այսօրվա դրությամբ բացահայտված է միայն Վ.Աբրահամյանցի սպանությունը, իսկ Ն.Քոչարյանի սպանության գործով դեռեւս ձերբակալվածներ չկան: Ի դեպ, պարզվել է, որ Վ.Աբրահամյանցի սպանության գործով մեղադրվողները մասնակցել են Չերքիզովյան շուկայում իրականացրած պայթունին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play