ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՆԵՐԴՆԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԻ<br /> ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ<br />


ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՆԵՐԴՆԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԻ
ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  • 24-11-2006 18:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի դեկտեմբերի 1-ից ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ներդնելու է բիոմետրիկ (կենսաչափական) տվյալների` մատնահետքերի, գրանցման ընթացակարգ: Ըստ դեսպանատնից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, այս նորամուծությունը կատարվում է բիոմետրիկ տվյալներով ինքնության հաստատման գլոբալ համակարգի ներդրման համատեքստում: Ընթացակարգը նպատակաուղղված է անձանց ինքնության պաշտպանմանը, հետագայում Միացյալ Թագավորություն (ՄԹ) մուտք գործելու հեշտացմանը, եւ թույլ կտա խուսափել մուտքի արտոնագրերի (վիզաների) կեղծման եւ ՄԹ ներգաղթի ու ապաստարանի տրամադրման համակարգերի չարաշահման դեպքերից: Դեկտեմբերի 1-ից մուտքի արտոնագրի հայտատուները, բացառությամբ 5 տարին չլրացած երեխաների, մատնահետքեր հանձնելու համար պետք է անձամբ ներկայանան դեսպանատուն: Մատնահետք հանձնելուց կարող են ազատվել այն անձինք, ովքեր առողջական պատճառներով չեն կարող մատնահետք տալ, ինչպես նաեւ դիվանագիտական անձնագրով անձինք եւ նրանց հետ ուղեւորվող խնամառու անձինք` պաշտոնական այցերի դեպքում, պաշտոնական անձնագրով անձինք` պաշտոնական կամ կառավարական այցով ՄԹ մեկնելիս, Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնյաները` ՄԱԿ-ի ճանապարհորդական փաստաթղթերով կազմակերպության պաշտոնական այցերի դեպքում, Բրիտանական Համագործակցության եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի անդամները, ՄԹ-ում կացության իրավունքի կնիք-վկայագիր ունեցող անձինք: Հայտատուներին խնդրվում է նախքան դեպանատուն ներկայանալը ձեռնպահ մնալ մատների ծայրերը զարդարելուց, հետեւել, որ մատներին կտրվածքներ, նշաններ կամ դրոշմներ չլինեն, քանի որ նշված գործոնները կարող են ազդել մատնահետք հանձնելու հնարավորության վրա:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play