2007 Թ.-ԻՑ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ<br /> ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ<br />


2007 Թ.-ԻՑ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

  • 23-11-2006 19:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի նիստի N14 արձանագրության մեջ, որոնցով, մասնավորապես, սահմանվում է, որ 2007թ.-ից միջնակարգ դպրոցների շրջանավարտների պետական ավարտական քննություններն աստիճանաբար կանցկացվեն կենտրոնացված համակարգով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ» բաժնում ամրագրվել է, որ նշված քննությունների ցանկում հայոց լեզուն, հայոց պատմությունը, մաթեմատիկան եւ օտար լեզուն պարտադիր են համարվում միջնակարգ դպրոցի բոլոր շրջանավարտների համար, իսկ բուհ-երում կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտները կարող են պարտադիր ընտրովի առարկայից բացի ընտրել եւս մեկ` նախընտրած մասնագիտությանը համապատասխանող առարկա: Որոշմամբ «Հիմնական դպրոցի ավարտական քննություններ» բաժնում ավելացվել է հայոց պատմություն առարկան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play