Կոպիտ պարտադրանքները եւ բացահայտ շանտաժը չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը


Կոպիտ պարտադրանքները եւ բացահայտ շանտաժը չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

  • 21-07-2011 15:03:34   | Հայաստան  |  Քաղաքական
«Գոյամարտ» Համազգային կուսակցությունը, «Փառապանծ» ազատամարտիկների ռազմահայրենասիրական եւ Ղարաբաղի ազատամարտի վետերանների միությունները հանդես են եկել ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որը նշված կազմակերպությունների ղեկավարները հրապարակեցին հուլիսի 21-ի կազմակերպված ասուլիսում։ «Վերագնահատելով հարավ կովկասյան տարածաշրջանում գերտերություննրի շահերի ընդարձակմանը կամ պահպանմանը միտված պահանջադրումների շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացներում միտված երեք գերակա սկզբունքներով արված առաջարկությունները, դրան զուգահեռ` թուրք-ադրբեջանական կողմից պատերազմի վերսկսման ակնհայտ սպառնալքիների ուղեկցությամբ, արդեն իսկ Կազանում ներկայացված տասը նոր պահանջադրումները եւ թելադրանքների անհերքելի փաստի առկայությունը, ինչպես նաեւ Եվրոխորհրդի որոշակի անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից հայ-թուրքական, հայ-ադրբեջանական եւ ղարաբաղյան հակամարտության իրողության վերաբերյալ անհիմն եւ իրականությունը գլխիվայր խեղաթյուրող մեկնաբանությունները եւ տրված գնահատականները, հայտարարում ենք, որ վերը նշված միջամտությունները, կոպիտ եւ անթույլատրելի պարտադրանքները, բացահայտ շանտաժը եւ իրողության ակնհայտ խեղաթյուրումները երբեւիցե չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում, որը նույն օրը փոխանցվելու է Հայաստանում ՄԱԿ-ի անդամ երկների դեսպաններին։ Հայտարարության հեղինակները նաեւ ՀՀ նախագահից պահանջում են. ա) Ղարաբաղյան հակամարտության բանակցություննեում հրաժարվել մադրիդյան եւ այլ որակի` անցյալում պարտադրված եւ իրականության խեղաթյուրված ձեւակերպումներից: Բանակցություններ վարել միմիայն Ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցությամբ: բ) Անհապաղ ետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները եւ այն չեղյալ հայտարարել: գ) Պատերազմի վերսկսման հիստերիա սփռող, պատերազմ տենչացող Ադրբեջանին եւ տարածաշրջանի այլ` թշնամաբար տրամադրված պետությունների անհագ ախորժակը մեկընդմիշտ փակելու համար ցանկացած տեղանքով հարմար զորավարժությունների ժամանակ ցուցադրենք մեր նորագույն նվաճումներից գոնե մեկի կործանարար կարողությունները»: «Փառապանծ» ազատամարտիկների ռազմահայրենասիրական միության նախագահ Գրիշա Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած պահին մեծագույն պատասխանատվությամբ կատարելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր կարգի հրամանները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play