ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏՈՒՄ<br /> ՍԿՍԵՑ ԳՈՐԾԵԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈՒԺԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ<br /> ԲՈՒԺԿԵՏԸ<br />


ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏՈՒՄ
ՍԿՍԵՑ ԳՈՐԾԵԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈՒԺԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ
ԲՈՒԺԿԵՏԸ

  • 03-11-2006 18:04:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՐԱԶԴԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում նոյեմբերի 3-ին բացվեց նոր բուժկետ, որի վերանորոգման եւ բուժսարքավորումների տրամադրման խնդիրները հոգացել էր "Counterpart International" ամերիկյան կազմակերպությունը` ԱՄՆ Պետդեպարտամանտի ֆինանսական աջակցությամբ: Ինչպես բուժկետի հանդիսավոր բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էնթընի Գոդֆրեյը, ԱՄՆ կառավարությունը սիրով համագործակցում է "Counterpart International", «Փրկված մասունքներ», «Արդա» եւ այլ բարեգործական կազմակերպությունների հետ Հայաստանի բնակչությանը տարբեր բնագավառներում օգնելու հարցում: Գյուղի բուժկետի պատասխանատու բուժքրոջ` Մելանյա Մովսիսյանի, խոսքերով, նախկինում ամբուլատորիայի շենքն անմխիթար վիճակում էր, բնակիչներին բժշկական օգնություն էր ցուցաբերվում տնային պայմաններում: Վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում, ըստ նրա, հիվանդները ստիպված էին լինում մեկնել հարեւան բնակավայրեր, մասնավորապես, Նոր Հաճն: Նոր Արտամետի գյուղապետ Վանիկ Գրիգորյանը լրագրողներին հայտնեց, որ 1965թ.-ին հիմնադրված գյուղում այժմ ապրում են հիմնականում 1980-90-ականներին Ադրբեջանից բռնագաղթած փախստականներ, որոնք գտնվում են ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Նոր բուժկետը, նրա համոզմամբ, հնարավորություն կտա ցուցաբերել առաջին բժշկական օգնություն, ինչի հնարավորությունը նախկինում գյուղում չկար: Նոր ամբուլատորիայում բացման օրը Ալավերդիից «Հիպոկրատ» կազմակերպության բժիշկների խումբը սպասարկում էր տեղի բնակիչներին, որոնց մեծամասնությունը ծերեր ու հաշմանդամներ էին:
Նոյյան տապան  -   Հասարակություն