ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԱԿ-ԻՆ ԵՎ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է<br /> ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԱԾԻ<br /> ՀԱՄԱՐ<br />


ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԱԿ-ԻՆ ԵՎ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է
ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԱԾԻ
ՀԱՄԱՐ

  • 01-11-2006 19:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՑԽԻՆՎԱԼԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Իրադարձությունների զարգացումը Հարավային Օսեթիայի շուրջ վերջին ժամանակներս սպառնում է զինված հակամարտության նոր օջախի առաջացմամբ: Վրացական ղեկավարության գործողությունները, որ լարվածություն է բորբոքում, վտանգավոր քաղաքական սադրանքներ իրականացնում, հղի են անկանխատեսելի հետեւանքներով»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին եւ ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտին հղված Հարավային Օսեթիայի խորհրդարանի ուղերձում: «Զորակազմավորումների եւ ծանր տեխնիկայի փոխադրումը Հարավային Օսեթիայի Հանրապետության սահմանների մոտ, ռազմական հզորության մշտական ծավալումը, Հարավային Օսեթիայի հասցեին Վրաստանի բարձրագույն ղեկավարության որոշ ներկայացուցիչների ագրեսիվ արտահայտությունները, Հարավային Օսեթիայի Հանրապետության ղեկավարության ֆիզիկական ոչնչացման սպառնալիքը, ուժի չկիրառման կամ նրա կիրառման սպառնալիքի մասին հուշագրի ստորագրումից հրաժարվելը ոչ այլ ինչ են, քան Հարավային Օսեթիայի վրա քաղաքական եւ ռազմական ճնշման ձեւեր, կարգավորման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում, եւ հակասում են կարգավորման խաղաղ ուղուն նվիրվածության մասին վրացական ղեկավարության հավաստիացումներին»,- ասվում է ուղերձում: Հարավային Օսեթիայի Հանրապետության խորհրդարանը 2006 թվականի ապրիլի 26-ին ընդունել է 1989-1992 թթ. իրադարձությունների իրավա-քաղաքական գնահատական եւ 1989-1992 թթ. հարավային օսերի ցեղասպանության մասին հայտարարագիր, իսկ 2006 թ. հոկտեմբերի 13-ին ընդունել է 1918-1920 թթ. իրադարձությունների քաղաքական գնահատականը: Մինչդեռ, Թբիլիսիում կանոնավորապես բացահայտ հնչում են պաշտոնական անձանց արտահայտություններ Հարավային Օսեթիան Վրաստանի իրավասության տակ բռնի վերադարձնելու ծրագրերի մասին: Նկատի ունենալով Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի նոր ագրեսիայի իրական սպառնալիքը, Հարավային Օսեթիայի Հանրապետության խորհրդարանը դիմում է Միավորված ազգերի կազմակերպությանը հարավային օսերի 1920 թ., 1989-1992 թթ. ցեղասպանությունը ճանաչելու եւ հարավային օսերի ցեղասպանության համար Վրաստանի իրավական եւ բարոյական պատասխանատվությունը ճանաչելու խնդրանքով»,- ասվում է ուղերձում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play