ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ ԱՊՀ-ԻՑ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ՔՎՈՏԱՆԵՐՈՎ<br />


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ ԱՊՀ-ԻՑ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ՔՎՈՏԱՆԵՐՈՎ

  • 01-11-2006 17:27:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միգրացիայի դաշնապետական ծառայությունը (ՄԴԾ) պատրաստել է կառավարության որոշումների երկու նախագիծ, որոնք կոչված են ճշտելու նոր միգրացիոն օրենքները, որոնք ուժի մեջ են մտնում 2007 թվականի հունվարի 15-ից: Ըստ դրանցից մեկի բազմակի վիզաներով արտասահմանցիների Ռուսաստանում անընդմեջ գտնվելու ժամկետը պետք է կրճատվի 180-ից 90 օրվա: Երկրորդ որոշումը ներմուծում է աշխատանքային քվոտաների հասկացությունը ԱՊՀ-ից արտասահմանցիների համար: ՄԴԾ առաջին նախաձեռնությունը նախ եւ առաջ կվերաբերի Վրաստանի եւ Թուրքմենիայի քաղաքացիներին, քանի որ նրանց հետ Ռուսաստանը ունի վիզային ռեժիմ: 90 օրվա ժամկետը պայմանավորված է եվրոպական ստանդարտներով. Ռուսաստանի քաղաքացիները հենց այդքան կարող են կես տարվա ընթացքում գտնվել շենգենյան գոտում բազմակի վիզայով: Ինչ վերաբերում է քվոտաներին, ապա դրանք կհաստատվեն կառավարության կողմից` ելնելով այն մասնագիտություններից, որոնք պահանջվում են Ռուսաստանի մարզերում, տեղի բնակչության պահանջմունքներից եւ աշխատանքային շուկայի առաջարկից: ՄԴԾ տվյալներով, ամենից շատ քվոտաները կվերաբերեն մեծ քաղաքներին: «Մոսկվայում պետք չէ շուկայում աշխատող այդքան մարդ: Եվ ընդհանրապես, երկիրը շատ կատեգորիաների մասնագետների կարիք չունի, որոնք եւ պետք է մաղվեն սկզբում ՄԴԾ մակարդակում, իսկ հետո` կառավարության»,- պարզաբանել է գերատեսչության ներկայացուցիչը: Մեկ այլ նախաձեռնություն առաջ է քաշվել Պետդումայում: Պատգամավորները առաջարկել են միգրանտների պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրինագիծ: Պետդումայում նոր օրենքի անհրաժեշտությունը բացատրում են նրանով, որ ամեն տարի «շտապ օգնության» 47 միլիոն կանչերի 1,5-3 տոկոսը կազմում են միգրանտների կանչերը: «Շտապ օգնության» յուրաքանչյուր մեկնումը արժենում է մոտավորապես 200 դոլար: Օրինագծի հեղինակները ելնում են նրանից, որ բժիշկները օգնում են բոլորին, անկախ այն բանից, գրանցված է միգրանտը պաշտոնապես, թե ոչ: Ինչպես գրում է «Գազետան», իրականում դա միշտ չէ այդպես, հաղորդում է «Լենտա.ռուն»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play