ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ<br /> ՓԱՌԱՏՈՆ<br />


ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ
ՓԱՌԱՏՈՆ

  • 31-10-2006 13:31:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի առաջին շաբաթը Թբիլիսիում կկայանա Հարավային Կովկասի վավերագրական ֆիլմերի փառատոն: Նպատակն է ակտիվացնել Հարավային Կովկասի ռեժիսորների եւ կինովավերագրողների համագործակցությունը: Փառատոնում կներկայացվեն հետեւյալ թեմաներով ֆիլմեր` մարդը բնության դեմ, մեր ժամանակի հերոսը, մշակութային ինքնաբավություն եւ գլոբալիզացիա: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի 16-27 տարեկան ռեժիսորներ: Սուբտիտրերը պետք է լինեն անգլերեն կամ ռուսերեն: Պարտադիր չէ ունենալ մասնագիտական կրթություն: Երեք լավագույն ֆիլմերի հեղինակները կպարգեւատրվեն դրամական մրցանակներով` 250, 150 եւ 100 եվրո: Փառատոնի ընթացքում կանցկացվի կինովավերագրությանը նվիրված սեմինար: Հայտերի ընդունման վերջին ժամկետը նոյեմբերի 10-ն է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play