ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՎԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ<br />


ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՎԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

  • 31-10-2006 13:23:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թբիլիսիում անցկացվել է առաջին գեղեցկության մրցույթը կովերի շրջանում: Վրաստանի բոլոր ծայրերից մայրաքաղաք են փոխադրվել տարբեր ցեղատեսակների 70 կովեր: Մրցույթը, որի կազմակերպիչը Վրաստանի գյուղատնտեսության եւ պարենի նախարարությունն է եղել, պետք է որոշեր ոչ միայն ամենագեղեցիկ, այլեւ ամենամթերատու կովին: Ինչպես հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության եւ պարենի նախարար Միխայիլ Սվիմոնիշվիլին, երկրում առաջին անգամ անցկացվող, սակայն այսուհետ ավանդական մրցույթի գլխավոր նպատակն է սատարել հայրենական անասնաբուծությանը եւ խթանել վրացական հայտնի ցեղատեսակներից բացի եւ արտասահմանյանների բուծումը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play