ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ<br /> ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄՈՍԿՎԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄՈՍԿՎԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ

  • 30-10-2006 19:23:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դրականորեն է գնահատում Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը անկեղծ ջանքեր է ձեռնարկում հասնելու հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման»,- լրագրողներին ասել է Ալիեւը: Նախագահը գոհունակություն է հայտնել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման մակարդակի առնչությամբ: «Մենք հասել ենք Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր չլուծված խնդիրների վերացման, եւ այսօր չի մնացել ոչ մի խնդիր, որ կարող է փչացնել մեր հարաբերությունները: Ընդհակառակը, մենք շատ լավ նվաճումներ ունենք տնտեսության, քաղաքականության եւ մշակույթի ոլորտում»,- ընդգծել է Ի.Ալիեւը: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի հետ լավ հարաբերությունների առկայությունը չի խանգարում Ռուսաստանին հաջողությամբ զարգացնելու հարաբերությունները եւ Ադրբեջանի հետ, որոնք, ինչպես նշել է նա, այդ երկրի աշխարհաքաղաքական եւ էներգետիկական կարեւորության շնորհիվ, շատ ավելի մեծ հեռանկարներ ունեն,- հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play