ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎԸ ՕԿՐՈՒԱՇՎԻԼՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ<br /> ՏՈՆԵԼ ՏԱՆԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ<br />


ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎԸ ՕԿՐՈՒԱՇՎԻԼՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՏՈՆԵԼ ՏԱՆԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

  • 27-10-2006 19:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ես երբեք չեմ հանդուրժի ռուս զինվորականների հասցեին հնչող բողոքները»,- հոկտեմբերի 27-ին, մեկնաբանելով վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների գոտիներում ռուս խաղաղապահների գործունեությամբ նկատմամբ միջազգային որոշ կառույցների պահանջները, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Ըստ նախարարի, «մեր խաղաղապահ զորակազմերը տարածաշրջանում են գտնվում արդեն վաղուց, եւ մինչեւ 2004 թվականը նրանց մանդատից դժգոհություններ չեն եղել, իսկ այժմ դրանք ի հայտ են եկել»: «Իսկ ինչ է փոխվել. մանդատը, ինչպիսին այն եղել է, այդպես էլ մնացել է: Բայց եթե այն որեւէ մեկին դուր չի գալիս, ապա հարկ է բանակցություններ վարել: Սակայն ես չեմ հանդուրժի դժգոհությունները մեր զինվորներից»,- ընդգծել է Իվանովը: Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչ չափով է վրացական կողմը կատարել վերջերս ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձեւի դրույթները: Ըստ նրա, ռուս խաղաղապահները ՄԱԿ ներկայացուցիչների հետ միասին օժտված են Կոդորի կիրճում պարեկելու մանդատով: «Նրանք կշարունակեն պարեկումը, կարձանագրեն բոլոր խախտումները, որոնք, հուսով եմ, քննության կառնվեն ՄԱԿ-ում»,- ասել է Սերգեյ Իվանովը: Մեկնաբանելով Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլու Նոր տարին Ցխինվալիում նշելու մտադրությունը, Սերգեյ Իվանովն ասել է. «Ռուսական լավ ավանդույթ կա` Նոր տարին տոնել տանը, ընտանեկան ջերմ մթնոլորտում: Ես խորհուրդ եմ տալիս Վրաստանի պաշտպանության նախարարին հետեւել դրան»,- հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play