ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ<br /> ԱՊԱԳԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ,- ԳՏՆՈՒՄ Է ՀԲ-Ի ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆԸ<br />


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԱՊԱԳԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ,- ԳՏՆՈՒՄ Է ՀԲ-Ի ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆԸ

  • 27-10-2006 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին Հայաստանում շարունակվում է արձանագրվել երկնիշ տնտեսական աճ,1 եւ հետագայում այդ աճի կրճատման որեւէ պատճառ չկա: Նման կարծիք հոկտեմբերի 27-ի ասուլիսում հայտնեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: Նշենք, որ սա իր առաքելությունը Հայաստանում ավարտած Ռ.Ռոբինսոնի վերջին ասուլիսն էր, որը նոր նշանակում է ստացել Ղրղզստանում: Իսկ Երեւանյան գրասենյակի նոր տնօրենը կնշանակվի առաջիկա մեկ ամսում: Ռ.Ռոբինսոնը նշեց նաեւ, որ Հայաստանում մի շարք ոլորտներում դեռեւս բարեփոխումների կարիք կա, մասնավորապես մաքսային, հարկային, հանրային ծառայությունների, քաղծառայության ոլորտներում: Ռ.Ռոբինսոնը նշեց նաեւ, որ Հայաստանում իր պաշտոնավարման 4,5 տարիներին ՀԲ-ն ֆինանսավորել է 300 մլն դոլարի ծրագրեր, որոնց իրագործմանը ՀՀ կառավարությունը արհեստավարժ մոտեցում է դրսեւորել: Ըստ ՀԲ-ի ներկայացուցչի, արտերկրում եւ մանավանդ Ոուսաստանում ապրող հայերը իրենց գումարները ներդնում են Հայաստանում, ինչը նշանակում է, որ նրանք վստահ են Հայաստանի քաղաքական, տնտեսական ապագայի նկատմամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play