ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎԸ ՆՇԵԼ Է ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ<br /> ՎՐԱՍՏԱՆՈՒՄ<br />


ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎԸ ՆՇԵԼ Է ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

  • 27-10-2006 17:27:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տասնհինգ տարվա ընթացքում վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների գոտում զոհվել են 100-ից ավելի ռուս խաղաղապահներ: Դաշնության խորհրդում կառավարական ժամի ընթացքում այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Ըստ Սերգեյ Իվանովի, այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահները ԱՊՀ տարածքում մասնակցում են երեք խաղաղարարական գործողությունների: Վրաստանից բացի, խոսքը վերաբերում է նաեւ մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության գոտուն: Այսպես, Մոլդավիայի եւ Մերձդնեստրի հանրապետության դիմակայության գոտում, ըստ Ս.Իվանովի, ընդգրկված են 400 զինծառայողներ, վրաց-աբխազական հակամարտության գոտում` մոտ 2 հազար զինծառայողներ, ներառյալ 15-րդ խաղաղապահ բրիգադից մի գումարտակ, որ ստեղծվել է 2005 թ. եւ ամբողջովին համալրված է պայմանագրայիններով, իսկ վրաց-հարավօսական հակամարտության գոտում ծառայողական առաջադրանք են կատարում մոտ 600 ռուս զինվորներ ու սպաներ,- հաղորդում է ՌԲԿ-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play