ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԱՅՑԱԳՐԵՐ ՍՏԱՆԱԼ<br /> ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՀՍԿԻՉ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ<br />


ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԱՅՑԱԳՐԵՐ ՍՏԱՆԱԼ
ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՀՍԿԻՉ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ

  • 27-10-2006 17:17:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միխայիլ Սահակաշվիլին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանի մուտքի այցագրեր կտրամադրվեն երկրի բոլոր օրինական հսկիչ անցակետերում: Այսպես, եթե նախկինում ՌԴ քաղաքացիները կարող էին այցագրեր ստանալ Թբիլիսիի, Բաթումի, Քութայիսի օդանավակայաններում, Բաթումի եւ Փոթիի նավահանգիստներում, ինչպես նաեւ «Վերին Լարս» հսկիչ անցակետում, այժմ նրանք կարող են դրանք ստանալ նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Վրաստանի սահմանում: Այցագրերի տրամադրման շրջանի ընդլայնումը կապված է Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ ուղիղ տրանսպորտային հաղորդակցության դադարեցման հետ,- հաղորդում է «Ռոսբալտը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play