ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱՆԻՑ «ԱԶԱԴԼԸԳ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ<br /> Է ՍԿՍՈՒՄ<br />


ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱՆԻՑ «ԱԶԱԴԼԸԳ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ
Է ՍԿՍՈՒՄ

  • 27-10-2006 13:55:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին «Ազադլըգ» թերթի խմբագրատանը ԱԺՃԿ գործիչներն ու ակտիվիստները հացադուլ կսկսեն ի նշան բողոքի ընդդեմ խոսքի ազատության ճնշումների եւ խմբագրությունը զբաղեցրած տարածքից վտարելու փորձերի: Ինչպես հաղորդում է «Էխո» թերթը, ակցիան անցկացվում է ի պատասխան զբաղեցրած տարածքից խմբագրությունը վտարելու սպառնալիքի: Հիշեցնենք, որ պետական գույքի կառավարման պետական կոմիտեն հայց է ներկայացրել Ադրբեջանի տնտեսական դատարան «Ազադլըգ» թերթի խմբագրությանը շենքից վտարելու մասին: Դատական նիստը տվյալ հայցադիմումի առնչությամբ կկայանա հոկտեմբերի 31-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play