ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ԻՐ ԾԱՌԱՅԱԿՑԻՆ ԵՎ<br /> ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՋ ՏՎԵԼ ԿՅԱՆՔԻՆ<br />


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ԻՐ ԾԱՌԱՅԱԿՑԻՆ ԵՎ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՋ ՏՎԵԼ ԿՅԱՆՔԻՆ

  • 26-10-2006 17:57:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին Աղդամի շրջանի N զորամասում ծառայող ադրբեջանցի զինվորը գնդակահարել է իր ծառայակցին: Դրանից հետո զինվորը կրակել է եւ իր վրա: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում այդ փաստը հաստատել են: Ինչպես հայտարարել է մամլո ծառայության աշխատակից Իլգար Վերդիեւը, զինվոր Ասիֆ Սեյֆուլլա օղլու Նուրիեւը հրազենով վիրավորել է զինվոր Ֆահրեդդին Նաթիգ օղլու Միրզոեւին: Դրանից հետո հայտնվելով շոկի մեջ, կրակելով իր վրա, Ա.Նուրիեւը անձնասպանություն է գործել: Արդյունքում Ա.Նուրիեւը տեղում վախճանվել է, իսկ Ֆ.Միրզոեւը փոխադրվել է հիվանդանոց: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է հետաքննություն,- հաղորդում է ԱՊԱ-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play