ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ԻՐ ԾԱՌԱՅԱԿՑԻՆ ԵՎ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՋ ՏՎԵԼ ԿՅԱՆՔԻՆ
26-10-2006 17:57:00 | Ադրբեջան | Միջազգային
ԲԱՔՈՒ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին Աղդամի
շրջանի N զորամասում ծառայող ադրբեջանցի զինվորը գնդակահարել է իր
ծառայակցին: Դրանից հետո զինվորը կրակել է եւ իր վրա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում
այդ փաստը հաստատել են: Ինչպես հայտարարել է մամլո ծառայության
աշխատակից Իլգար Վերդիեւը, զինվոր Ասիֆ Սեյֆուլլա օղլու Նուրիեւը
հրազենով վիրավորել է զինվոր Ֆահրեդդին Նաթիգ օղլու Միրզոեւին:
Դրանից հետո հայտնվելով շոկի մեջ, կրակելով իր վրա,
Ա.Նուրիեւը անձնասպանություն է գործել: Արդյունքում Ա.Նուրիեւը
տեղում վախճանվել է, իսկ Ֆ.Միրզոեւը փոխադրվել է հիվանդանոց: Փաստի
առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է հետաքննություն,-
հաղորդում է ԱՊԱ-ն: