ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ<br /> ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ<br />


ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ
ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

  • 26-10-2006 16:36:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ Վրաստանի տարածքով ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցումը կազմակերպելու մասին համաձայնագրի վավերացման մասին» դաշնապետական օրենքը: Դաշնապետական օրենքով վավերացվում է 2006 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ ստորագրված Վրաստանի տարածքով ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցումը կազամակերպելու մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը ուղղված է այն հարցերի միջազգային իրավական կանոնակարգմանը, որ առնչվում են Վրաստանի տարածքով տրանսպորտի տարբեր տեսակներով ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցման իրականացմանը Հայաստանի տարածքում տեղաբաշխված ռուսական ռազմական բազայի գործառնության համակողմանի ապահովման նպատակով,- հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play