ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ<br /> ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔՆ ԸՍՏ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇԻ<br />


ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔՆ ԸՍՏ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇԻ

  • 25-10-2006 12:20:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Վրաստանի ԱԳՆ-ն եւս մի անգամ ռուսական կողմից կտրականապես պահանջում է դադարեցնել քաղաքացիների հալածանքները ըստ ազգային հատկանիշի, պաշտպանել համընդհանուր ճանաչված մարդու իրավունքներն ու ազատությունները, իսկ գոյություն ունեցող քաղաքական խնդիրները կարգավորել բանակցությունների եւ կառուցողական երկխոսության միջոցով»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Վրացիների դեմ սանձազերծված այլատյացության արշավը Ռուսաստանում բացասականորեն գնահատվեց եւ խստիվ դատապարտվեց աշխարհի ժողովրդավարական հանրության կողմից: Չնայած դրան, ՌԴ իշխանությունները մտադիր չեն հաշվի առնել նրանց կարծիքը եւ շարունակում են կոպտորեն խախտել համընդհանուր ճանաչված մարդու իրավունքներն ու ազատությունները»,- նշում է ԱԳՆ-ն: «ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի գերագույն հանձնակատարի գրասենյակը ուշադրությամբ ուսումնասիրում է մեր ներկայացրած նյութերը եւ անպատճառ կօգտագործի իր ձեռքում առկա բոլոր մեխանիզմները մարդու իրավունքների խախտումների գրանցված փաստերին համապատասխան հակազդեցության համար»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play