Կահիրեում 10 մարդ է զոհվել Մուբարաքի կողմնակիցների եւ ընդդիմադիրների բախումների արդյունքում
25-06-2011 08:33:00 | Եգիպտոս | Միջազգային
Կահիրեում Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների եւ ընդդիմադիրների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է 10 մարդ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` ուրբաթ օրը ակտիվիստների մի խումբ երթ է կազմակերպել` ի պաշտպանություն Մուբարաքիի, սակայն նրանց ճանապարհին են կանգնել նախկին նախագահի ընդդիմադիրները:
Մարդիկ քարեր են նետել միմյանց վրա, որի արդյունքում վնասվել է նաեւ մի քանի մեքենա:
Բախումները հնարավոր է եղել կանխել միայն անվտանգության ուժերի միջամտությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին սկսվելու է Մուբարաքի գործով դատական գործընթացը: Նախկին նախագահը հրաժարական է տվել զանգվածային ցույցերի արդյուքում. նրան մեղադրում են կաշառակերության եւ ցուցարարների սպանության մեջ: Այս շաբաթ փաստաբանները հայտարարել են, որ Մուբարաքը քաղցկեղով հիվանդ է: