ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ<br /> ԽԱՂԸ ԿԴԱՏԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԸ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ
ԽԱՂԸ ԿԴԱՏԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻՆԵՐԸ

  • 19-10-2006 19:46:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայտնի են դարձել մրցավարների անունները, ովքեր կսպասարկեն Ադրբեջանի եւ Հայաստանի երիտասարդական (U-19) հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության 7-րդ խմբի ընտրական խաղը: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», հանդիպումը կդատի պորտուգալական բրիգադը Պերեյրա Գոմեշ Դուարտեի գլխավորությամբ: Սկզբունքային խաղը կկայանա առաջին փուլի շրջանակում, հոկտեմբերի 27-ին: Հանդիպումը կկայանա Լառնակա քաղաքի Անտոնիս Պապադոպուլոսի անվան ստադիոնում եւ կսկսվի ժամը 17:00-ին: Այդ նույն օրը ուժերը կչափեն Հունգարիան եւ Կիպրոսը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play