ԵՄ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ԵՐԿԱԹՈՒՂԻ ԿԱՌՈՒՑԵԼ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՎ<br />


ԵՄ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ԵՐԿԱԹՈՒՂԻ ԿԱՌՈՒՑԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

  • 19-10-2006 18:42:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «TRACECA-ի մեջ մտնող Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան պաշտպանում են Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախագիծը, սակայն Եվրամիությունը այդ հարցում դրական դիրքորոշում չի գրավում»,- հայտարարել է TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաեւը: Ըստ նրա, ԵՄ-ն չի ցանկանում, որպեսզի Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային նախագծերից: ԵՄ-ը պահանջում է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարսի փոխարեն Թուրքիայից դեպի Եվրոպա երկաթուղի կառուցել Հայաստանի տարածքով: «Սակայն դա անհնար է մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Առանձին պետությունների նախագիծը ֆինանսավորել չցանկանալը ոչ մի կերպ չի անդրադառնա նրա իրականացման վրա: Նախագծին մասնակից երկրները արդեն պատրաստակամություն են հայտնել միջոցներ հատկացնել աշխատանքների կատարման համար»,- պնդում է Մուստաֆաեւը: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play