ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԶԵՆՔԻ ԳՆՈՒՄՆԵՐՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ<br />


ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԶԵՆՔԻ ԳՆՈՒՄՆԵՐՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ

  • 19-10-2006 17:37:00   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գրիգոլ Կատամաձեն թյուրիմացություն է համարում իր երկրին ուկրաինական տանկերի անօրինական վաճառքի մասին տեղեկատվությունը: «Համոզված եմ, որ դա ինչ-որ թյուրիմացություն է»,- դիվանագետի խոսքը մեջբերում է ProUA-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի կոմկուսի ղեկավար Պյոտր Սիմոնենկոն մտադիր է նախաձեռնել հետաքննող հանձնաժողովի ստեղծում հետաքննելու համար Ուկրաինայի կողմից զենքի անլեգալ վաճառքը, այդ թվում, Վրաստանին: Ըստ Սիմոնենկոյի, Ուկրաինան արդեն անլեգալ կերպով Վրաստանին վաճառել է 40 տանկ, վաճառքի է պատրաստվում 4 Սու ինքնաթիռ, «Օսա» եւ «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ: Սակայն, ըստ Գրիգոլ Կատամաձեի, Ուկրաինան արդեն վաղուց է Վրաստանին զենք վաճառում, բայց դա միանգամայն լեգալ բիզնես է: «Ճիշտ այնպես, ինչպես աճում է մեր համագործակցությունը տարբեր բնագավառներում, աճում է նաեւ մեր համագործակցությունը ռազմատեխնիկական բնագավառում: Դա ոչ միայն գնումներն են, դա եւ տեխնիկայի նորոգումն է Ուկրաինայի ռազմական գործարաններում, եւ տեխնիկայի արդիականացումը»,- ասել է Կատամաձեն: Ըստ որում նախօրեին Ուկրաինայի նախագահի քարտուղարության ղեկավարի տեղակալ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նպատակահարմար է համարում Ուկրաինայի կողմից տանկերի վաճառքը Վրաստանին: «Ես շատ կցանկանայի, որպեսզի Ուկրաինան բոլոր տանկերը վաճառեր Վրաստանին, եթե Վրաստանը պատրաստ է դրանք գնել»,- ասել է Յացենյուկը: Ըստ նրա, խոսքը երեք հազար հնացած մեքենաների մասին է,- հաղորդում է «Լենտա.ռուն»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play