ՆԱՏՕ-Ի ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԻԴ ԷՐԴԵՄՆ ԻՐԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է<br /> ՈՉ ՈՐՊԵՍ ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԱՅԼ ԻԲՐԵՎ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ<br />


ՆԱՏՕ-Ի ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԻԴ ԷՐԴԵՄՆ ԻՐԵՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է
ՈՉ ՈՐՊԵՍ ՆԱՏՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԱՅԼ ԻԲՐԵՎ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ

  • 18-10-2006 20:22:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության եւ Վրաստանում աբխազական հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է: Այս մասին Ադրբեջանի Միլի մեջլիսում խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հետագա պլանավորման ենթակոմիտեի պատվիրակության ղեկավար Վահիդ Էրդեմը: Ըստ նրա, եթե այդ խնդիրները լուծվեն, ապա Հարավային Կովկասում սկսվի տնտեսական զարգացում: Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Հարավային Կովկասի իրադրության առնչությամբ պատրաստվում է զեկույց, որտեղ «հաշվի կառնվեն ադրբեջանական կողմի բողոքները»: Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի հարցին, Վահիդ Էրդեմը նշել է, որ ժամանակ է անհրաժեշտ ՆԱՏՕ-ի ստանդարտներով Ադրբեջանի բանակի ձեւավորման համար: Այդ հարցում Թուրքիան միշտ սատարել է Ադրբեջանին, եւ կանգնած կլինի այդ դիրքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play