ԱԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎՏԱՐՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ 143<br /> ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻՑ ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ 200 ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ<br />


ԱԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎՏԱՐՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ 143
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻՑ ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ 200 ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐ

  • 06-10-2006 17:17:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայից Թբիլիսի ուրբաթ օրը ինքնաթիռ է թռել` Ռուսաստանի մայրաքաղաքից եւ Պոդմոսկովիեից արտաքսված 143 Վրաստանի քաղաքացիներով: Այսօր էլ Թբիլիսիի օդանավակայան է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը, որը Մոսկվա կհասցնի մոտ 200 ռուսաստանցիների, որոնք չէին հասցրել հեռանալ Վրաստանից մինչեւ տրանսպորտային հաղորդակցության փակվելը: Արտաքսվածներին ուղեկցում են ՌԴ Միգրացիայի դաշնապետական ծառայության եւ Մոսկվայում Վրաստանի դեսպանատան հյուպատոսական ծառայության ներկայացուցիչները: Թբիլիսիի օդանավակայանում արդեն հավաքված են արտաքսվածների հարազատները: Այսօր էլ Թբիլիսիի օդանավակայան է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը, որը Մոսկվա կտեղափոխի մոտ 200 ռուսաստանցիների, որոնք չէին հասցրել հեռանալ Վրաստանից մինչեւ տրանսպորտային հաղորդակցության փակվելը: Վերջին տվյալներով, Ռուսաստանի դեսպանություն են դիմել Վրաստանում գտնվող Ռուսաստանի 245 քաղաքացիներ հայրենիք տարհանման օգնության խնդրանքով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play