ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍԵՐԺԱՆՏԸ ՍՊԱՆԵԼ Է ՄԻ ԶԻՆՎՈՐԻ ԵՎ ՓԱԽԵԼ<br /> ԶՈՐԱՄԱՍԻՑ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍԵՐԺԱՆՏԸ ՍՊԱՆԵԼ Է ՄԻ ԶԻՆՎՈՐԻ ԵՎ ՓԱԽԵԼ
ԶՈՐԱՄԱՍԻՑ

  • 29-09-2006 16:06:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորեքշաբթի Ադրբեջանի N զորամասում դանակահարել են զինվորներից մեկին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դանակահարվել է շարքային Մեհման Սալիմ օղլու Աղաեւը: Նրան հակամարտության հողի վրա դանակահարել է նույն զորամասի սերժանտ Բաբեկ Հասանովը: Վիրավոր զինվորը տեղափոխվել է հոսպիտալ: Իսկ նրան խփած Բաբեկ Հասանովը փախել է զորամասից: Կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան ձերբակալելու նպատակով: Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում չի հաջողվել ճշտել այդ տեղեկատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play