ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ ԱԶԱՏԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ<br /> ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ ԱԶԱՏԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

  • 28-09-2006 19:42:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է բոլոր մատչելի միջոցներով հասնել Վրաստանում ձերբակալված զինծառայողների ազատման: «Մենք պահանջել ենք անհապաղ հանձնել մեր քաղաքացիներին եւ դրան ենք աներեր ձգտելու մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը: Ինչպես ենթադրել է Ս.Լավրովը, «առիթ կա, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը զբաղվի այդ խնդրով, առավել եւս, որ եւ աբխազական գործերով վրացական ղեկավարությունը նոր սադրիչ քայլեր է անում»: Նա մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ եւ այն անվանել «հերթական սադրանք եւ հակառուսական քաղաքականության դրսեւորում»: Հիշեցնենք, որ չորեքշաբթի Թբիլիսիում, Բաթումում եւ երկրի այլ քաղաքներում ձերբակալվել են լրտեսության մեջ կասկածվող ռուս զինվորականներ եւ Վրաստանի քաղաքացիներ: Վրաստանի ՆԳՆ տվյալներով, եւս մի ռուսաստանցի, որ իբր մասնակից է հետախուզական գործունեությանը, թաքնվում է Անդրկովկասի ռուսական զորախմբի շենքում: Այդ շինությունը չորեքշաբթի օղակի մեջ է վերցվել, եւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին խոստացել է պաշարումը շարունակել այնքան ժամանակ, քանի Կոնստանտին Պիչուգինին չեն հանձնել վրացական կողմին: Վրաց իրավապահ մարմինները չեն կարող թափանցել շենք, քանի որ զորախմբի տարածքը օժտված է դիվանագիտական իմունիտետով,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play