ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐԻ ԳԱԶԱՏԱՐԸ<br />


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐԻ ԳԱԶԱՏԱՐԸ

  • 27-09-2006 17:22:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընթացիկ տարում կսկսվի Հյուսիսային եւ Հարավային Օսեթիաների միջեւ գազատարի շինարարությունը, չորեքշաբթի հայտնել է Հյուսիսային Օսեթիայի կառավարության մամլո ծառայությունը: Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այս մասին ասվել է երկու հանրապետությունների կառավարությունների եւ «Պրոմգազ» ԲԲԸ (Պսկով) ներկայացուցիչների հանդիպման ընթացքում: «Հանդիպման մասնակիցները միասնական կարծիքի են հանգել, որ գազատարը կառուցելիս անհրաժեշտ է բոլոր հարցերի համալիր լուծում, քանի որ շինարարությունը բարձրլեռնային պայմաններում համարվում է հազվագյուտ»,- նշվում է հաղորդման մեջ: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, նախագիծը նախատեսում է 163 կմ երկարությամբ գազատարի կառուցում, այդ թվում Հյուսիսային Օսեթիայում` 92,8 կմ: Դաշնապետական բյուջեից ֆինանսավորման սպասվող ծավալը 500 մլն. ռուբլի է: Նախագծումն իրականացնում է «Պրոմգազ» ԲԲԸ-ն: Գազատարը կունենա 11 գազաբաշխիչ կայան, 4 տեխնոլոգիական թունել եւ այլ գծային կառույցներ, 22 անցում գետերի եւ 16 առուների վրայով: Ներկայումս Հարավային Օսեթիան գազ ստանում է միայն Վրաստանով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play