ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԱՆՎԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԼՈՒՍՅԱ<br /> ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ<br />


ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԱՆՎԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԼՈՒՍՅԱ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ

  • 25-09-2006 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վաստակավոր արտիստուհի Լյուսյա Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակին էր նվիրված Թատերական գործիչների միությունում սեպտեմբերի 25-ին կայացած հոբելյանական հուշ-ցերեկույթը: ԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանի խոսքերով, Լուսյա Հովհաննիսյանը եղավ Ազգային առաջին թատրոնի ոսկե դարի վկան: Անվանի դերասանուհին այն բացառիկներից է, ով բեմ է բարձրացել հայ թատրոնի սյուների` Վահրամ Փափազյանի, Հրաչյա ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Օլգա Գուլազյանի, Ավետ Ավետիսյանի հետ: Դերասանուհին իր կեսդարայա բեմական գործունեության տարիներին մարմնավորել է բազում դերեր: Դրանցից շատերը բռնել են ժամանակի քննությունը եւ իրենց մնայուն տեղը գրվել հայկական թատրոնի պատմության էջերում: Դերասանուհու մարմանավորած Մաշան` «Կենդանի դիակ»-ում, Շամիրամը` «Արա Գեղեցիկ»-ում, Հայաստանը` «Ղազարը գնում է պատերազմ»-ում, Վոլունյան` «Կորիոլան»-ում եւ այլ դերերը մեծ գնահատանքի են արժանացնել թատերագետների կողմից: «Նրա համար գոյություն չունեին երկրորդական կամ գլխավոր դերեր: Բոլոր դերերը նա խաղում էր մեծագույն նվիրումով ու սիրով»,- ընդգծեց Ե.Ղազանչյանը: նշվեց, որ հսկայական է եղել դերասանուհու ավանդը հայկական հեռուստաթատրոնի եւ ռադիոթատրոնի զարագացման գործում, ուր նա կատարել է մոտ 100 դեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play