ՎՐԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԴԱՏԻ ԿՏԱ ԱՅՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ<br /> ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱ» ՏԵՐՄԻՆԸ<br />


ՎՐԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԴԱՏԻ ԿՏԱ ԱՅՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ
ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱ» ՏԵՐՄԻՆԸ

  • 22-09-2006 18:35:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաց խորհրդարանի պատգամավոր Գուրամ Վախթանգիշվիլին մտադիր է դատի տալ այն լրագրողներին եւ պաշտոնական անձանց, որոնք օգտագործում են «Հարավային Օսեթիա» կամ «Հարավային Օսեթիայի նախագահ» տերմինը: Ինչպես «Ախալի թաոբա»-ին հայտարարել է պատգամավորը, այդ տերմինի կիրառումը Վրաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է: «1991 թվականին Հարավային Օսեթիայի ինքնավար օկրուգը լուծարվել է անկախ Վրաստանի իշխանությունների կողմից եւ սկսել է կոչվել Շիդա Քարթլիի շրջան (Սամաճաբլո): Խորհրդարանականն ընդգծել է, որ այս տերմինը նյարդայնացնում է հակամարտության գոտում ապրող վրացիներին, մասնավորապես Լիախվայի մեծ եւ փոքր կիրճերի բնակիչներին: Այն տարածքի 50%-ը, որը սովետական տարիներին կոչվում էր Հարավային Օսեթիա, վերահսկում է պաշտոնական Թբիլիսին եւ նրա վրա տարածվում է Վրաստանի իրավասությունը»,- հայտարարել է Վախթանգաշվիլին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play