ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ 5-Ը ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ 5-Ը ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

  • 15-09-2006 19:18:00   | Բոսնիա եւ Հերցոգովինա  |  Սպորտ
ՀԵՐՑԵԳ ՆՈՎԻ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-ին Հերցեգ Նովիում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի 17 պատվիրակներից առավել հաջող հանդես եկան եւ հաղթանակներ տարան Արփի Ազիզբեկյանը (10տ.), Զոհրակ Ապրեսյանը եւ Մարիա Գեւորգյանը (12տ.), Ռոբերտ Հովհաննիսյանը (16տ.) եւ Ավետիք Գրիգորյանը (18տ.): 7 շախմատիստներ պարտվեցին, իսկ 5-ը ոչ-ոքի ավարտեցին իրենց հանիպումները: 5 փուլից հետո լավագույն արդյունքն ունեն եւ 4-ական միավորով առաջատար 5-յակում են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը: Զոհրակ Ապրեսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Մարիա Գեւորգյանը վաստակել են 3,5-ական միավոր: Սեպտեմբերի 15-ին առաջնությունում հանգստի օր է հայտարարված: 6-րդ փուլի հանդիպումները նշանակված են սեպտեմբերի 16-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play