ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ 5-Ը ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ
15-09-2006 19:18:00 | Բոսնիա եւ Հերցոգովինա | Սպորտ
ՀԵՐՑԵԳ ՆՈՎԻ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-ին
Հերցեգ Նովիում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան
առաջնությունում կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի 17
պատվիրակներից առավել հաջող հանդես եկան եւ հաղթանակներ տարան Արփի
Ազիզբեկյանը (10տ.), Զոհրակ Ապրեսյանը եւ Մարիա Գեւորգյանը (12տ.),
Ռոբերտ Հովհաննիսյանը (16տ.) եւ Ավետիք Գրիգորյանը (18տ.): 7
շախմատիստներ պարտվեցին, իսկ 5-ը ոչ-ոքի ավարտեցին իրենց
հանիպումները:
5 փուլից հետո լավագույն արդյունքն ունեն եւ 4-ական միավորով
առաջատար 5-յակում են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը:
Զոհրակ Ապրեսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Մարիա Գեւորգյանը
վաստակել են 3,5-ական միավոր:
Սեպտեմբերի 15-ին առաջնությունում հանգստի օր է հայտարարված:
6-րդ փուլի հանդիպումները նշանակված են սեպտեմբերի 16-ին: