ՎՐԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ISO ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄԻ<br /> ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ<br />


ՎՐԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ISO ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄԻ
ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

  • 30-06-2006 13:55:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա հուլիսի 1-ից Վրաստանը վերադարձնում է Ստանդարտների միջազգային կազմակերպության (ISO) թղթակից անդամի իր կարգավիճակը: Այդուհետ Վրաստանը կկարողանա օգտվել բոլոր այն առավելություններից, որ տրամադրվում են տվյալ կարգավիճակն ունեցող երկրներին: Այս մասին հաղորդում է «Բլեքսիպրես» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությանը: ISO-ում Վրաստանը ներկայացնելու է Ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի եւ չափագիտության ազգային գործակալությունը: Հուլիսի 1-ից Վրաստանը կկարողանա դիտորդի կարգավիճակ ստանալ ISO-ի հանձնաժողովներում, առանց խոչընդոտների ստանալ բոլոր փաստաթղթերը` միջազգային ստանդարտներ, տեխնիկական հաշվետվություններ, տարբեր հրապարակումներ, հաշվետվություններ ISO-ի եւ նրա անդամների գործունեության վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Միջազգային