ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՄԵՏԱՔՍՅԱ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՄԵՏԱՔՍՅԱ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 28-06-2006 18:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Տաղանդավոր դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հուլիսի 2-8-ը Երեւանում կանցկացվի «Մետաքսյա» թատերական փառատոնը, որին կմասնակցեն Հայաստանի, Ստեփանակերտի, Թբիլիսիի թատրոնները: Յուրաքանչյուր թատրոն այդ օրերին կներկայացնի իր խաղացանկի լավագույն ներկայացումը: Այս մասին հունիսի 28-ի ասուլիսին հայտարարեց Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Ըստ Վ. Շահվերդյանի, փառատոնի ավարտին կկայանա «Արտիստ» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում կպարգեւատրվեն լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն դրամատուրգ եւ լավագույն նկարիչ անվանակարգերում հաղթած արվեստագետները: Նրանց կշնորհվեն դիպլոմներ եւ Մետաքսյա Սիմոնյանի դիմաքանդակով հուշամեդալ: «Մետաքսյան այն դերասանուհին է, որի պատվին ոչ թե մեկ, այլ 10 հոբելյանական երեկո կարելի է կազմակերպել»,- ընդգծեց Վահե Շահվերդյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play