ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ<br /> ՄԱՔՍԱՆԵՆԳՆԵՐ<br />


ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ
ՄԱՔՍԱՆԵՆԳՆԵՐ

  • 19-06-2006 14:55:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաց սահմանապահները Հայաստանին սահմանամերձ գոտում ձերբակալել են Վրաստանի չորս քաղաքացիների: Ինչպես «Կավկազպրեսին» հայտնել են սահմանապահ գերատեսչությունից, ձերբակալված քաղաքացիները զինված են եղել փոքր տրամաչափի հրազենով եւ որսորդական հրացանով, տեղաշարժվել են երկու բեռնատարներով, որոնց թափքը լցված է եղել անօրինական հատած ծառերով: Ձերբակալվածներին հանձնել են տեղի ոստիկանությանը հետագա քննության համար, իսկ հատված ծառերի մասին տեղեկացվել է Ախալցխայի բնապահպանական տեսչությանը: Նախնական տվյալներով, ձերբակալվածները անտառանյութի մաքսանենգությամբ են զբաղվել Հայաստանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play